Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:25 16-11-2024

ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի արձանագրումը:

Հիշենք, թե որ դեպքի մասին է խոսքը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել։
Նա հայհոյանքներ էր հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի էր եղել միջանցքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել էին ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա:

Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չէր թքել, եւ նույնիսկ չէր հարվածել, այլ միայն բղավել էր, հայհոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր պետական պահպանության ծառայություն և խնդրել տրամադրել անվտանգության տեսախցիկների տեսագրությունն ու ձայնագրությունը։ Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ-ից հայտնեցին, որ տեսախցիկների պատասխանատուն Ազգային ժողովի աշխատակազմն է։
Դիմեցինք ԱԺ աշխատակազմ։ Ինչպես և սպասվում էր՝ աշխղեկ Դավիթ Առաքելյանը չտրամադրեց իր ղեկավարի խուլիգանական վարքը արձանագրած տեսախցիկների ո՛չ կադրերը, ո՛չ ձայնագրությունը: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարակից հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքի մոտ, տեսախցիկներ առկա չեն»,- ասված է պատասխանում։ Կարճ և կոնկրետ:

Հիշեցնենք՝ երբ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին (որը պարծեցել էր թե՝ ոնց ուզեմ՝ կխոսեմ), ապա բռունցքով հարվածել էր Վարդանյանի ձախ հոնքին ու դուրս եկել դահլիճից, այդ դեպքից կարճ ժամանակ անց ԱԺ աշխատակազմը շենքի անվտանգության տեսախցիկների կողմից ֆիքսված՝ պատգամավորի մուտք ու ելքի կադրերի արտահոսք կազմակերպեց իշխանական մեդիաներում, թե Մհեր Սահակյանը փախչում է հարվածելուց հետո:
Այսինքն՝ խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի