copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:14 15-11-2024

Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն իր երկրի դեմ «ավելի շուտ կավարտվի» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նա ստույգ ժամկետ չի նշել, միայն հավելել է. «Իհարկե, այս թիմի քաղաքականությամբ, որն այժմ կգլխավորի Սպիտակ տունը, պատերազմն ավելի շուտ կավարտվի»,- Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին։

Դոնալդ Թրամփն, իր հերթին, կրկին պնդել է, թե կկանգնեցնի ուկրաինական պատերազմը։

«Մենք աշխատելու ենք Մերձավոր Արևելքի վրա և շատ ջանասիրաբար աշխատելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի վրա: Պատերազմը պետք է դադարեցվի: Ռուսաստանը և Ուկրաինան պետք է կանգնեն», - ասել է նա։

Ինչպես է Սպիտակ տան նորընտիր ղեկավարը պատրաստվում կանգնեցնել պատերազմը՝ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է