copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:43 28-07-2024

Պատերազմն անպայման կավարտվի, սա օրինաչափ գործընթաց է․ Բուդանով

Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը կավարտվի։ Այս գործընթացն օրինաչափ է, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ շրջանավարտների առջև ելույթի ժամանակ, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Ըստ նրա, հենց այս պահին Ուկրաինայում լուծվում են գլոբալ հարցեր, որոնք վճռորոշ հետևանքներ կունենան պետության և ողջ մարդկության պատմության համար։

«Պատերազմն անպայման կավարտվի, սա օրինաչափ գործընթաց է։ Եվ այդ ժամանակ մեր առջև կհայտնվեն այլ խնդիրներ՝ ոչ պակաս կարևոր և ոչ պակաս բարդ»,- ասել է Բուդանովը։

Հետախուզության գլխավոր վարչության պետը հավելել է, որ «ցանկացած առաջընթաց շարժում հանդիպում է դիմադրության», և, նրա կարծիքով, դա նորմալ է։

«Մենք կանք և միշտ կլինենք։ Եվ կհաղթահարենք բոլոր թշնամիներին: Հիշեք՝ դուք միշտ պետք է լինեք առաջինը, համար մեկը: Երբեք մի փորձեք լինել «ոչ ավելի վատը, քան ինչ-որ մեկն է» կամ «առաջատարների հետ նույն մակարդակում», ոչ, միայն համար մեկը», - նշել է նա:

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կիրիլ Բուդանովը հայտնի է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքի վերաբերյալ իր կանխատեսումներով։

Սակայն հետախուզության գլխավոր վարչութան ղեկավարի որոշ կանխատեսումներ չեն իրականացել։ Օրինակ՝ նա ասել էր, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ղրիմ կմտնեն մինչև 2023 թվականի գարնան վերջը։ Ինքը՝ Բուդանովը, դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան «շեղվել է ժամանակացույցից»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել