copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:06 15-11-2024

Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։33-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 320 քմ)։

Ամենից շատ դիտված