Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:33 15-11-2024

ՀՅԴ գործընկերնե՛ր, ազնիվ եղեք, ասեք՝ կա տենց շրջաբերական, թեման փակվի

«Պատմությունը միշտ պետք է քննել, վերաքննել, անալիզի ենթարկել փաստերի հիման վրա։ Ես իահրկե, շատ ուրախ եմ, որ պարոն Գեղամ Մանուկյանը Խորհրդային Միության ժամանակ ոգևորվել և տոգորվել էր անկախական գաղափարներով, բայց մի քիչ անտրամաբանական է, որ դրա արդյունքում ինքը ենթադրաբար 80-ականների վերջին կամ 90-ականների սկզբին անդամակացել է ՀՅԴ-ին»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ խոնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանի խոսքով, եթե Գեղամ Մանուկյանը 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ-ին, որովհետև ինքն անկախական նկրտումներ ուներ, երևի թե սխալվել է․ «1989 թվականին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մարուխյանն ասել է՝ ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու համար ժամանակը չէ։ Բացի այս, նույն 1989 թվականին երեք հայկական ավանդական կուսակցությունները, այդ թվում՝ Դաշնակցությունը, միասնական հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ Հայաստանի ժողովրդին կոչ են արել խուսափել ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կարգի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական կյանքը։ 1989 թվականին ուզում եմ հիշեցնել՝ ինչ էր կատարվում, ղարաբաղյան շարժումն էր, որը նաև վերածվել էր անկախական շարժման՝ դասադուլներ, գործադուլներ էին։ Երեք ավանդական կուսակցություններն ասում էին ժողովուրդ ջան, մի արեք դա։ Փաստերը համառ բան են, սրա հետ անհնար է վիճել»։

Անդրադառնալով շրջաբերական 004-ին՝ Ռուբինյանն ասաց․ «Ես ուզում եմ խոսել Դաշնակցության 004 շրջաբերականի մասին, սիրելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, որ ես այս թեման մոռանալու եմ կամ թողնելու եմ, որ այսպես անցնի գնա, դուք սխալվում եք։ Դաշնակցությունից միայն Արթուր Խաչատրյանը խոսեց այդ թեմայի մասին, մնացածդ ինչից ասես խոսեցիք, հիմա եթե ես այստեղից ասեմ տանձ, ձեզնից 20 հոգի կասի՝ չէ տանձ չի խնձոր է, բայց հենց ասում եմ շրջաբերական 004՝ մոռանում եք։ Արթուր Խաչատրյանը եկել ասում է՝ դուք կեղծում եք, որովհետև այդ շրջաբերականը ճիշտ է կա, բայց մեջը ֆոտոշոփ են արել հատվածները։ Ես այսօր էլի նայեցի մամուլի արխիվները, Իշխան Սաղաթելյանին հարցնում են այս շրջաբերականում ինչ որ կա, ինչ է դա, ասում է՝ ես նայեցի այդտեղ տարբեր հատվածներ են, իմ սիրելի Գեղամ Մանուկյանին հարցնում են ՔՊ-ն քննարկում է ՀՅԴ-ի 2022 թվականի փետրվարի 28-ին ընդունած մի շրջաբերական, Գեղամ Մանուկյանն ասում է՝ մենք դրա մասին խոսել ենք, ես չգիտեմ՝ դա որտեղից հայտնվեց։ Մանուկյանն ասում է՝ ինչու են այդքան վախենում Դաշնակցությունից, ինչու են Դաշնակցությանը բաներ վերագրում, կեղծիք է, սուտ են խոսում։ Գեղամ Մանուկյանն ասում է ծաղկաքաղ են արել, այսինքն ասում է հատվածներ կան, չի ասում կեղծված են այդ հատվածները։ Այսքանից հետո Արթուր Խաչատրյանը գալիս ասում է՝ դուք կեղծում եք»։

Ռուբինյանը շեշտեց, որ ընդդիմադիրներն իրենց հարցազրույցներում հաստատել են, որ կա 004 շրջաբերական․ «Հաստատել եք, որ այն հատվածները, որոնք հրապարակվել են այդ շրջաբերականից հատվածներ են, հետո արդեն սկսել եք մեկնաբանել այդ հատվածները՝ ասելով կոնտեքստից դուրս է։ Փաստը մնում է փաստ, որ այդ շրջաբերականը կա։ Ազնիվ եղեք, եկեք ասեք իրոք այդ շրջաբերականը կա, իրոք այսպես ենք մտածում ու այս մղձավանջը կպրծնի, եթե չեք գալու ասեք, այս թեման շարունակվելու է»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին