Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:32 15-11-2024

«Հյուսիս-հարավ» ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից դեպի «4-րդ գյուղ» տանող նորակառույց, բայց դեռ շահագործման չհանձնված ավտոճանապարհին, ճակատ ճակատի բախվել են «Mazda» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Նշված ճանապարհահատվածը դեռևս չի հանձնվել շահագործման, քանի որ ամբողջական կառուցված չէ, բայց մեծ թվով վարորդներ Բաբաջանյան փողոցից հեռացրել են բետոնե արգելապատնեշներն ու երթևեկում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված