Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:16 14-11-2024

Թուրքիայի նախագահը սպառնում է քրդերին նոր ռազմական գործողություններով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի՝ նման բան տեղի կունենա, եթե Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ սպառնա: Փոխանցում է Ermenihaber-ը։

«Սահմանային ռազմական գործողությունները միշտ էլ օրակարգում են՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու և մեր քաղաքացիների խաղաղությունը պահպանելու համար: Եթե մենք վտանգ զգանք, ապա պատրաստ ենք ցանկացած պահի սկսելու ռազմական գործողություններ: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ, Սիրիայի հյուսիսում լիակատար անկայունություն է»,- նշել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

«Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դեմ, միտված են մեր սեփական անվտանգությունն ապահովելուն: Մեր հետագա քայլերը նույնպես նպատակ ունեն լուծել այս խնդիրը: Դեռ կան տարածքներ, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից, ինչը վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը», – նշել է Թուրքիայի նախագահը:իրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդ հայտարարության՝ «Թուրքիան նախկինում արել է այն, ինչ անրաժեշտ է եղել և այդպես էլ կշարունակի»։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ծրագրում է ավարտին հասցնել 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան վերջին տարիներին Սիրիայի հյուսիսում մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսի զգալի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի զինված ուժերի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով