copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:11 14-11-2024

Պարոն Աղազարյան Հովիկին ոչ մեկ չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողի

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում օրակարգային հարցից շեղվեց և պատասխանեց ընդդիմադիր գործընկերների՝ ամբիոններից արված հայտարարություններին, որոնցում շեշտվել էր նաև իր անունը։

«Ես մեղավոր չեմ, որ 64 տարեկան եմ ու ահագին կյանք եմ ապրել․․․ Բաժանումները՝ Հովհաննես Քաջազնունի, հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար, ինձ համար անընդունելի են։ Նրանք, ովքեր եղել են 100, 60 տարի առաջ, մեր բոլորինն են՝ լավ ու վատ գծերով, լավ ու վատ արածով։ Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի ժառանգորդը, Անդրանիկի ժառանգորդը։ Սիրուն չի, բոլորը մերն են եղել, պայքարել են մեր հայրենիքի համար»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որ վաղը կամ մյուս օրը կառավարության ձախողման դեպքում ամեն ինչ գցելու են իր վրա՝ որպես նախկին դաշնակցականի՝ Աղազարյանն ասաց. «Այդպիսի բան տեղի չի ունենա, որովհետև կառավարությունը չի ձախողի։ Այնպես ենք անելու, որ պարոն Աղազարյան Հովիկին հանկարծ ոչ մեկ չդատապարտի»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ