Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 13-11-2024

4 անշարժ գույք, մեքենա, 2․6 մլն կանխիկ, 10 մլն եկամուտ․ Փաշինյանի հետ գրկախառնվող պատգամավորի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հայտարարագիրը, ով իր պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անհանդուրժող կեցվածքով, իսկ այսօր աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի հետ գրկախառնությամբ։

Հիշեցնենք, որ Պողոսյանը 2018-2019թթ․ եղեկ է առաջին փոխվարչապետ Արարատ Միզոյանի օգնականը, իսկ 2018-ին պատգամավոր ընտրվել Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով Պողոսյանին հաջողվել է պահպանել իր մանդատը։

Քրիստինե Պողոսյանը հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք, որն ունի հետևյալ տեսքը․

Միանձնյա սեփականությամբ առաձնատուն՝ Վրաստանում, որը նա գնել է 2016 թվականի մայիսի 10-ին, համատեղ սեփականությամբ առաձնատուն՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ գնված 2005 թվականի հուլիսի 6-ին, համատեղ սեփականությամբ հողամաս՝ կրկին Պտղնիում՝ գնված 2004 թվականի ապրիլի 15-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն՝ Երևանում՝ գնված 2015 թվականի դեկտեմբերի 4-ին։ Տարեվերջին պատգամավորի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ իշխանական պատգամավորը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության MINI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի նոյեմբերի 8-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Քրիստինե Պողոսյանի բանկային հաշիվները ողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Տարեսկզբին նա ունեցել է 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 2 մլն 600 հազար դրամ։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 10 մլն 72․764 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 600 հազար դրամ։





Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ