copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 13-11-2024

Մեքենաները չկայանել Արմենակյան փողոցի երթևեկելի մասում. հայտարարություն

Արմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերի 25-ին: Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված