Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 12-11-2024

Մարդը ցույց է տալիս այն, ինչ չունի. հարցում՝ ՄԻՊ-ի՝ լավագույն իրավաբան լինելու մասին

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովում երեխաների իրավունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է. «Ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլև ես Հայաստանի իրավագիտության ոլորտը մասնավորապես՝ սահմանադրական իրավունքի ոլորը, միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ ինքը Հայաստանի լավագույն իրավաբանն է, համաձա՞յն եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մարդու մասին ուրիշները պետք է կարծիք հայտնեն։

«Ես այդպիսի համարձակ պատասխանը չէի ողջունի։ Պիտի ուրիշներն ասեն, թե ինքն ինչպիսին է»,- ասաց մի քաղաքացի։

Մի քանի քաղաքացիներ անհամաձայնություն հայտնեցին, ՄԻՊ-ի ինքնագնահատակին։

«Իհարկե՝ ո՛չ։ Մեր շուրջը տեսնում ենք, որ մարդը որևէ արժեք չունի, ուր մնաց՝ իրավունքներ»,- քննադատաբար նկատեց մեկ այլ քաղաքացի, հավելելով,- «Մարդը ցույց է տալիս այն, ինչ չունի, ինչպես մեր ամբողջ իշխանությունը բոլոր ոլորտներում»։

Նշենք, որ բազմաթիվ իրավապաշտպաններ պարբերաբար ահազանգում են, որ ՀՀ-ում խախտվում են մարդու իրավունքները, քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում, խախտվում են սեփականության իրավունքները։ Առանձնակի ուշադրություն է հրավիրվում ցուցարարների իրավունքների խախտման փաստերին, որոնց վերաբերյալ ՄԻՊ-ը բավարար միջամտություն չի ցուցաբերում և չի պաշտպանում նրանց իրավունքները իշխանությունների, մասնավորապես՝ իրավապահների բռնություններից և ինքնիրավչություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր