copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:09 12-12-2022

Փաշինյանը թուրքերին ցույց է տալիս, որ ինքն իրենց համար լավագույն գործընկերն է. քաղաքագետ

Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ում են ուղղված այդ խոսքերը եւ ինչի է դա ասում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է.

«Դրանով նա այդ թուրքերին ցույց է տալիս, որ Հայաստանում կա նեգատիվ վերաբերմունք իրենց հանդեպ ու ինքն իրենց համար հնարավորինս լավագույն գործընկերն է, ում հետ կարող են բանակցել ու չպետք է իր դեմ անհնարին պահանջներ դնել, ինչը հայ հանրությունն չի ընդունի և արդյունքում իշխանության կգան «ռևանշիստները»:

Նույնն անում է ռուսների հանդեպ, ձևավորելով հակառուսական տրամադրություններ, ռուսներին ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն պարտնյորն ինքն է, հակառակ դեպքում իշխանության կգան քյառթու հակառուսները։

Արդարության համար պետք է ասել, որ նախկինները նույնպես նույն տեխնոլոգիան էին կիրառում, բայց անհամեմատ ավելի թույլ դոզաներով, իրենց հնարավորությունների սահմաններում»:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա