copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 11-11-2024

Երևանում «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է. shamshyan.com

Նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, ով հայտնել է, որ դպրոցում վայր է ընկել ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Ուսում» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է։

Պարզվել է նաև, որ նա նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, դպրոցում դասամիջոցի ժամանակ պտտաձողի վրա կատարել է վարժություն, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել և ստացել «սուր զուգակցված, փակ գանգուղեղային, ողնաշար-ողնուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել