copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:14 11-11-2024

ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում գիշերը ծեծկռտուք է եղել

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ գիշեր ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` վիճաբանությունը կապված է Գյումրիի քաղաքապետի պաշտոնի հետ։

Արդեն հայտնել էինք, որ Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը չի կարողանում կիսել քաղաքապետի աթոռը։

Նշենք, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար մի քանի թեկնածուներ ունի։ Շրջանառվում են ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Վահագն Մկրտչյանի (ով մինչեւ 2023 թվականի դեկտեմբերը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը), ինչպես նաև Արթուր Պապիկյանի անունը, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Գյումրիի քաղաքապետ նշանակելու հարցում ՔՊ-ում տարակարծություններ են սկսվել, ինչը երեկ ավարտվել է վիճաբանությամբ։

Աննա Հակոբյանի ազգականն ասել է, եթե ոչ ինքը, ապա ավելի լավ է արտահերթ ՏԻՄ ընտրություններ լինեն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել