copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:47 10-11-2024

Վալենսիայում ավերիչ ջրհեղեղներից հետո ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել իշխանությունների դեմ ցույցի

Իսպանիայի Վալենսիա շրջանում ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել իշխանությունների դեմ ցույցի՝ բողոքելով նրա դեմ, թե ինչպես են նրանք արձագանքել շրջանը պատուհասած և ավելի քան 220 մարդու կյանք խլած սաստիկ ջրհեղեղներին: Փոխանցում է Tert.am-ը։

Ցուցարարները պահանջել են Վալենսիայի ղեկավար Կառլոս Մազոնի հրաժարականը՝ պնդելով, որ իշխանությունները շատ ուշ են բնակչության տարհանման հրահանգ տվել, գրում է BBC-ն՝ ընդգծելով, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կմեծանա, քանի որ կա ավելի քան 80 անհետ կորած:

«Մենք ցեխի մեջ են թաթախված, իսկ դուք՝ արյան», - բղավել են զայրացած ցուցարարները, որոնք բախվել են ոստիկանության հետ։

Ցուցարարները ցեխ, աթոռներ ու այլ առարկաներ են նետել Վալենսիայի քաղաքապետարանի վրա:
Քաղաքապետ Մարիա Խոսե Կատալան հրապարակել է կոտրված պատուհանների նկարներ և տեսանյութ՝ հավելելով. «Վանդալիզմը լուծում չէ»:

Պահպանողական Ժողովրդական կուսակցության անդամ Մազոնը պաշտպանել է իր գործողությունները: Նա ասել է, որ իր կառավարության պաշտոնյաները բավարար նախազգուշացում չեն ստացել կենտրոնական կառավարությունից, և ընդգծել՝ աղետի մասշտաբները անկանխատեսելի էին:
Անցյալ շաբաթ Իսպանիայի թագավորը և թագուհին այցելել էին ջրհեղեղներից տուժած շրջան, որտեղ զայրացած մարդիկ ցեխ և այլ առարկաներ էին նետել նրանց ուղղությամբ:

Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները, իսկ շատ տարածքներում փողոցները դեռ ծածկված են ցեխի և բեկորների շերտով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ