copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:45 13-03-2022

Խերսոնում հազարավոր մարդիկ Ռուսաստանի դեմ ցույցի են դուրս եկել

Խերսոնում մոտ 10 հազար մարդ է մասնակցել «Խերսոնը Ուկրաինա է» խաղաղ ցույցին, ավելի ուշ զավթիչները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների վրա։ Այս մասին տեղեկացնում է Суспільне.Херсон-ը:
Շատերի ձեռքին պաստառներ ու ուկրաինական դրոշներ են եղել։ Մարդիկ վանկարկում էին «Տուն գնա», «Տուն գնա, քանի դեռ ողջ ես», «Ուկրաինան ամեն ինչից վեր է», «Փառք ազգին. մահ թշնամիներին», «Խերսոնը Ուկրաինա է» և այլն։
Մարդիկ հավաքվում են՝ չնայած նրան, որ շուրջը կանգնած են զինված տասնյակ ռուս զինվորներ և մեծ քանակությամբ ռուսական տեխնիկա։
Ավելի ուշ Խերսոնում տեղի ունեցած հանրահավաքում զավթիչները կրակ են բացել։ Մարդիկ այդ ժամանակ վանկարկում էին. «Ռուս զինվորը ֆաշիստ զավթիչ է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ