copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:56 09-11-2024

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Օդեսային

Այս գիշեր ռուսական ուժերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանին, այդ թվում՝ Օդեսա քաղաքին՝ հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը: Քաղաքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, հնչել են պայթյուններ:

Հարվածների հետևանքով վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, վարչական շենքեր, պահեստներ և ավտոմեքենաներ: Լրատվամիջոցների տվյալով՝ մարդիկ չեն տուժել: Օդեսա քաղաքի մի հատվածում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ գիշերը Ռուսաստանի Տուլայի մարզի Ալեքսին քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել, շրջանը ենթարկվել է դրոնների հարձակման։

Նշվում է, որ հարված կարող է հասցված լինել տեղի քիմիական կոմբինատին և Ալեքսինի փորձարարական մեխանիկական գործարանին։ Հարվածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը