copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:07 08-11-2024

Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին եւ հանդես եկել դասախոսությամբ:

«Նորարարություն եւ առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է սպաների առաջնորդության հմտություններն ու կարծիք հայտնել, որ սպան միայն իր աշխատանքի նկատմամբ հավատով, զինվորներին ոգեւորելու, առաջնորդելու, իր հետեւից տանելու ունակություններով կարող է զինվորի ոգին բարձր պահել:

Նրա կարծիքով հանրության վստահությունը վայելելու համար անպայման պետք է նոր հնարավորություններ ստեղծել զինվորների համար:

«Զինվորը պետք է մտնի բանակ եւ նոր գիտելիքներով, նոր հմտություններվ, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակն ու հորդորել ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար:

Հակոբ Արշակյանը կարեւորել է այն փաստը, որ կուրսանտների շարքում նաեւ կանայք են՝ երկրի պաշտպանունակության բարձրացման հարցում ընդգծելով համակարգում կանանց ներգրավվածության շարունակական աճը:

Այնուհետեւ ծավալուն դասախոսության, ինչպես նաեւ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ փոխնախագահը մանրամասն խոսել է արդյունաբերական հեղափոխության փուլերի ու դինամիկայի մասին, նշել, որ 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգանում են շուրջ 1000 անգամ ավելի արագ: Այս համատեքստում նա մանրամասնել է այն ազդեցությունը, որն ունի տեխնոլոգիական հեղափոխությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ու անվտանգային համակարգերի վրա: Անդրադարձ է եղել նաեւ արհեստական բանականության ընձեռած առաջընթացին ու հնարավորություններին, նաեւ նորարարական համակարգերի դեմ հաճախ հանրության դիմադրության հաղթահարման ուղիներին:

«Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, եւ դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է: Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Կուրսանտներն Ազգային ժողով են այցելել պիլոտային ծրագրի շրջանակում: Նման հանդիպումների նպատակն է ապագա սպաներին զինել գործնական ու տեսական նոր գիտելիքներով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից