Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:15 08-11-2024

Վթար Երևանում․ մեքենան կամրջից ընկել է․ վարորդը, անգիտակից վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, վթար է տեղի ունեցել Հալաբյան փողոցի վերջնամասում, Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշեն ընթանալիս «MAZDA 3»-ը կամուրջից գլխիվայր ընկել է։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ «MAZDA»-ի վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները։ Ժամանել են նաև փրկարարները։

Հավաքվածների խոսքով՝ ավտոմեքենան, կամրջից ընկնելով, պոկել է քարեր, որոնք ընկնելով վնասել են նաև «Mercedes» մակնիշի ավտոմեքենայ։

Նշենք, որ տվյալ հատվածում արագաչափ է տեղադրված, սակայն, վարորդները շարունակում են գերազանցել արագությունն ու չեն կարողանում կամուրջի վրա կառավարել ավտոմեքենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում