Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:09 07-11-2024

Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչները, ՖՀՀԿ անվտանգության հարցերով կցորդը, Ֆրանսիայի դեսպանության օպերատիվ անվտանգության խորհրդականը և միջազգային տեխնիկական փորձագետը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Ողջունելով պատվիրակությանը՝ Կամո Ցուցուլյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի հետ բազմամյա բարեկամական հարաբերությունների, ձևավորված արդյունավետ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար: ՓԾ տնօրենը ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները և շեշտել, որ կարևորում է ֆրանսիացի փորձագետների աջակցությունը ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ոլորտների առաջնահերթությունները:

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչ Դորդհայնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը՝ նշելով, որ բարձր պատրաստվածություն ունեցող ֆրանսիացի փորձագետի Հայաստանում գտնվելը միտված է ՆԳ նախարարությունում իրականացվող ներկայիս բարեփոխումներին աջակցելուն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում բնակչության պաշտպանության ոլորտի զարգացմանը։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանին սպառնացող աղետներին, մասնավորապես՝ անտառային հրդեհներին և ջրհեղեղներին։

ՓԾ տնօրենը ներկայացրել է 2024 թվականի մայիս ամսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի պատճառած վնասները՝ անդրադարձ կատարելով Փրկարար ծառայության ստորաբաժանումների գործունեությանն ու բարձր պատրաստվածությանը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգի բարելավման հետ կապված հարցեր։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ ՆԳՆ կազմում գործում է երկու կենտրոն՝ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունքում նախատեսվում է այս երկու կենտրոնների միավորումը՝ կառավարման գործընթացը մեկ կետից ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա արդյունավետորեն կազմակերպել փոխլրացնող և մասնագիտական աշխատանքը։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կազմում գործող ուսումնական հաստատությունները մեկ միասնական կրթահամալիրի շրջանակում միավորելու հարցին։

Հանդիպման ավարտին հյուրերը եղել են ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել ստորաբաժանման կառուցվածքին, գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան