copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:25 07-11-2024

Ալեն Սիմոնյանն անդրդվելի է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հունգարիա է մեկնելու։ Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ՝ միայն ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչներն են եւ 2 ՔՊ-ական կանայք՝ Մարիա Կարապետյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը, երկուսն էլ՝ հայ-հունգարական բարեկամական խմբի անդամներ: Սակայն նույն խմբում 4 ընդդիմադիր պատգամավոր կա՝ Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Իրինա Գասպարյան, Տիգրան Աբրահամյան։

Իսկ ընդամենը օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել։



Ձեզ գուցե հետաքրքրի