Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:45 06-11-2024

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարն ալարում է օրենք կարդալ, ապա փորձում տակից դուրս գալ

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Գևորգ Ստեփանյանը երեկ՝ նոյեմբերի 5-ին, գույքահարկերի հետ կապված ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Ստեփանյանը պնդում է, որ հաջորդ տարվանից Երևանում գույքահարկը բարձրանալու է 50 տոկոսով։ Այնինչ՝ Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին կատարված փոփոխություններով քաղաքացիները հաջորդ տարվանից արդեն 75 %-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100 %-ին:

«Երևան քաղաքի 9 %-անոց ոչ լեգիտիմ քաղաքային «իշխանության» հերթական նվերը քաղաքացիներին։ 2025 թվականին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամի բյուջե՝ սեփական եկամուտներ։ Այս տարվա բյուջեն կազմել է 61,5 մլրդ դրամ՝ սեփական եկամուտներ։ 28,5 մլրդ դրամի բեռը դրվելու է հպարտ քաղաքացիների ուսերին։ Երևանում գույքահարկը բարձրանալու է 50 տոկոսով։ Քաղաքացին տուգանքի մատերիալ է և վերջ»,-գրել է Ստեփանյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Գևորգ Ստեփանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ցածր տոկոսի մասին գրառման նպատակը մարդկանց խուճապի մեջ չգցելն է։

«Դե, չեմ ուզել ժողովրդին վատ վիճակի մեջ գցել։ Հունվարից, որ 50 տոկոսով թանկանա, ամիսների խնդիր է լինելու, որ գա հասնի էդ ամսին, նոր դառնա 75 տոկոս։ Այս հունվարի 1-ից հաստատ դառնալու է 50 տոկոս։ Դա միանշանակ է։ Կենտրոնում ապրելն էլ դառնալու է թանկ հաճույք»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են