copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:06 16-04-2026

Հայաստանը «պրախադնոյ դվոր» է դարձել. ով չի ալարում՝ միջամտում է մեր ներքին գործերին

«Այս հեքիաթասացության ժամն է էլի, երբ ակնհայտորեն ծրագրի առանցքային բոլոր դրույթները ձախողվել են»,- ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Սուրենյանցն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովում ներկայացված կառավարության ծրագրի կատարողականին։

Փաշինյանն ապրիլի 15-ին և 16-ին ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2025-ի զեկույցը։

Սուրեն Սուրենյանցն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այդ ծրագիրն անցած տարիների կտրվածքով ամբողջովին ձախողվել է։ Սուրենյանցի խոսքով՝ առանձին դետալների վրա ուշադրություն դարձնելն այնքան էլ իմաստալից չէ։

«Հայաստանը պրախադնոյ դվոր է դարձել։ Ով չի ալարում՝ Հայաստանի ներքին գործերին միջամտում է»,- ընդգծեց նա, նշելով, որ իշխանության պնդումները, թե Հայաստանն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, չեն համապատասխանում իրականությանը։ Քաղաքագետը հռետորական հարցադրում արեց՝ ինչո՞ւմ է արտահայտվում այդ անկախությունը. արդյո՞ք Արցախն էր խանգարում դրան։

«Պարտված մարդը պատասխանատվությունից խուսափելու համար դիմում է ամենատարբեր մանիպուլյացիաներին. ինքը պատասխանատվություն ստանձնելու և իր սխալների փոխարեն զբաղված է մանիպուլյացիայով»,-ամփոփեց Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ի իր ելույթում պնդել էր, թե այսօր Հայաստանն ունի բոլորովին այլ պետություն, քան 2018-ին էր, և այն ավելի անկախ ու ինքնիշխան է, քան երբևէ։ Նա հայտարարել էր. ««Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն է... Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է»։ Ըստ Փաշինյանի՝ խաղաղությունն արդեն իսկ իրագործված նպատակ է, որին հասել են բազում զոհերի ու զոհողությունների, դժոխքի միջով անցնելու գնով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները