copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:40 06-11-2024

Արցախցիների վախից ձգում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով, կառավարությունում տեւական ժամանակ քննարկումներ են ընթանում՝ ծրագիրը դադարեցնելու հարցով, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերին, մասնավորապես՝ անչափահասներին, կենսաթոշակառուներին ուղղված, սակայն երեկ տեղեկացանք, որ իշխանությունները, կանխատեսելով, թե ծրագրի ավարտից հետո դժգոհության ինչ ալիք է բարձրանալու, որոշել են մինչեւ ապրիլ երկարաձգել ծրագիրը:

Գաղտնիք չէ, որ արցախցիների մեծ մասը հենց այդ աջակցության շնորհիվ է բնակվարձերը վճարում, ուստի դադարեցնելը կարող էր բունտի առիթ դառնալ։ Ապրիլից հուլիս էլ 30+10 հազարական դրամների ծրագիր կգործի, բայց միայն անչափահասների եւ կենսաթոշակառուների համար, իսկ հուլիսից դեկտեմբեր 30 հազարական դրամ կվճարեն։ Այսինքն՝ դադարեցնելու պրոցեսը դանդաղ են անում` քիչ-քիչ հաշտեցնելով պետությունից ոչինչ չստանալու իրողության հետ, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա։ Դա նշանակում է՝ 30 տարուց ավելի Արցախին ուղղված ՀՀ ֆինանսավորումը դադարեցվեց, եւ Փաշինյանի իշխանությունը նաեւ ֆինանսապես շահած դուրս եկավ Արցախի կորստից:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:05 Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
22:30 ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական գազից
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ