Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:01 04-11-2024

Փոքր տարիքից ընտանիքի հոգս է քաշել. ի՞նչ են պատմում Շիրակում սպանվածի հարևանները

«Գևորգը շնորհքով, աշխատող տղա էր։ Փոքր տարիքից ընտանիքի հոգս է քաշել, էդպես մարդը չի կարող վատը լինել։ Դեպքի օրը գյուղում ենք եղել, բայց մանրամասները չգիտենք, որովհետև գյուղի զրուցարանում է դեպքը եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում են Շիրակի մարզում սպանված 30-ամյա Գևորգ Գևորգյանի հարևանները։

Գյուղացիներն ասում են, որ ճանաչում են նաև սպանողին` Արգիշտի Ավետիսյանին։

Ասում են` այստեղ բժիշկների մեղավորությունն է, որ հասարակության համար վտանգավոր մարդիկ ապրում են հասարակության կողքին։

Նշենք, որ երեկ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր, որ սպանողը ունի հոգեկան խնդիրներ, հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։

Հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին սպանություն է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում։

Արթիկի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը մահացել է։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները