Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:22 04-11-2024

ՔՊ-ական պատգամավորը կարճ և պարզ հարցը կարդում է հեռախոսից

«Պարոն Պապոյան, վերջին շրջանում շատ հաճախ են տնտեսվարողների և ապրանք բերողների կողմից դժգոհություններ հնչում Հայաստանում զարգացող ոչ հայկական օնլայն շուկաների վերաբերյալ, մասնավորապես Վայլդբերիս, Ամազոն և այլ ընկերությունների մասով, ինչն ազդում է իրենց գործունեության վրա և շատ առևտրի կետեր են փակվում, շուկաների մեծ առևտրի կենտրոնների մասով նույնպես փակվելու ռիսկեր կան։ Խնդրեմ ասեք, եթե կան ինչ-որ վերլուծություններ կան ազդեցության հետ կապված հաշվարկներ, թե ինչքանով դա մեր տնտեսության վրա վատ կամ լավ կարող է անդրադառնալ, խնդրեմ նշել», այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը՝ հարցն ուղղղելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։

Ուշագրավ է, որ ՔՊ-ական պատգամավորն այս կարճ և պարզ հարցը կարդում է հեռախոսից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները