Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:00 04-11-2024

Վարկը մարելուց հետո «Արդշինբանկ»-ը շարունակել է սպասարկման վճար հաշվարկել

«Միշտ պատրաճանաչ հաճախորդ եմ եղել բանկերում, ոչ մի օր ու ժամ չեմ ուշացրել վճարումներս, անգամ բանկերից զանգում էին ինձ ու մեծ գումարներ առաջարկում՝ վարկ վերցնելու համար, բայց «Արդշինբանկ»-ի խարդախության պատճառով հայտնվեցի «սև ցուցակում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց մեր ընթերցողներից մեկը։

Նրա խոսքով՝ օրեր առաջ առողջական խնդիրները լուծելու նպատակով գնացել է մեկ այլ բանկ՝ վարկ վերցնելու, սակայն բանկը մերժել է, ասելով, որ վերջինս գտնվում է «սև ցուցակում»։

«Զարմացա, ասում եմ՝ ո՞նց կարող եմ «սև ցուցակում» լինել, եթե տարիներ շարունակ բանկերի հետ խնդիր չեմ ունեցել, ոչ մի ուշացում չի եղել։ Ստուգեցին, պարզվեց՝ դեռևս 1․5 տարի առաջ «Արդշինբանկ»-ի մինչև վերջին լուման մարած վարկիս վրա տոկոս է ավելացել։

«Զանգեցի «Արդշինբանկ», օպերատորն ասաց, որ վարկը մարելուց հետո պետք է զրոյական հաշիվներս պահանջեի, ինչի մասին ես տեղյակ էլ չեմ եղել, ինձ բանկի աշխատակիցները դրա մասին ոչինչ չեն ասել, հավանաբար միտումնավոր, իսկ հաշիվներս բաց մնալու հետևանքով սպասարկման վճարը կուտակվել է, իսկ բանկից ոչ մի ծանուցում ու նամակ չեն ինձ ուղարկել, որ գոնե կանխեի «սև ցուցակ»-ում հայտնվելս։

Պետք է բանկում զրոյական հաշիվը վերցնես ու համոզվես, որ ոչ մի հաշիվ, թեկուզ զրո դրամով բաց չի մնացել, այլապես հաշիվը բաց են թողնում, իսկ մի գեղեցիկ օր էլ իմանում ես, որ համ պարտք ես բանկին, համ էլ չվճարելու արդյունքում հայտնվել ես «սև ցուցակ»-ում։ Ու, եթե առողջական խնդրիս պատճառով բանկ էլ չգնայի, արդեն ԴԱՀԿ-ն էր մեր տուն գալու»։

Քաղաքացին ասաց, որ պատրաստվում է դիմել դատարան և «Արդշինբանկ»-ից պատասխան պահանջել իր կրած վնասի համար։

«Ինչքան լռեցինք, իրենց ապօրինությունների մասին չբարձրաձայնեցինք, այնքան սկսեցին ավելի շատ մարդկանց գլխին սարքել։ Մինչև բարձր ատյաններ այս գործը հասցնելու եմ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին