Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:11 01-11-2024

Նիկոլ Փաշինյանը գյուղից եկել, ի՞նչ գիտի՝ կոնյակն ինչ է. հարցում

«Մենք այս վերջերս ենք գլխի ընկել, որ օրինակ՝ շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին։ Սա է պատճառը, որ մենք մինչ այսօր խնդիրներ ունենք, երբ խոսում ենք արտահանման մասին»,- Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ապա հավելել,- «Մեր կառավարությունը որքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր լինի ու նվիրված, ինչքան էլ գերպրոֆեսիոնալ լինի, մենք չենք կարող հիմնավորել և ապացուցել, որ ՀՀ-ում կոնյակ խմիչք է արտադրվում»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական կոնյակ չկա, համաձա՞յն եք»։

Հարցվածների մեծ մասն անհամաձայնություն հայտնեց Փաշինյանի գնահատականին։

«Ո՛չ։ Վարչապետը երևի ավելի շատ ֆրանսիականին հակում ունի։ Հայկական կոնյակը երկրորդ տեղն է գրավում ֆրանսիական կոնյակից հետո։ Երևի համտես է արել, լավ կոնյակների ռաստ չի եկել, դրա համար է ասում»,- նշեց մի քաղաքացի։

«Ինքը ի՞նչ գիտի՝ կոնյակն ինչ է։ Գյուղից եկել, հասել է ստեղ, ի՞նչ գիտի՝ կոնյակն ինչ է»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Մի քանի քաղաքացիներ մասամբ համաձայնեցին վարչապետի մոտեցման հետ։

«Եվրամիությունն է պահանջում, որ կոնյակ անունը չկիրառվի։ Իբրև թե դա մոնոպոլ իրավունք է, Կոնյակ գյուղի անվամբ իրավունք չկա օգտագործելու»,- նշեց անցորդներից մեկը;

«Կոնյակը Ֆրանսիայում է արտադրված։ Այնտեղի քաղաքը, գյուղը, շրջանը»,- նշեց մեկ այլ անցորդ՝ հավելելով, որ Փաշինյանը այդ մի բանը ճիշտ է ասում։

Նշենք նաև, որ հայկական ալկոհոլային խմիչքների անվանումների փոփոխության հարց նախատեսված է 2017 թվականին ստորագրված Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA)։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանը պարտավորվել է իր ալկոհոլային արտադրանքի անվանումները համապատասխանեցնել աշխարհագրական նշումների պաշտպանության եվրոպական չափանիշներին։ Հայկական կոնյակի համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան՝ մինչև 2032 թվականը հայ արտադրողները կարող են շարունակել օգտագործել «կոնյակ» անվանումը ԵՄ երկրներ արտահանման ժամանակ։ Այդ ժամկետից հետո արտադրանքը պետք է մակնշվի որպես «բրենդի»։ ՀՀ ներքին շուկայում «կոնյակ» տերմինի օգտագործման սահմանափակումներ նախատեսված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի