Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:19 01-11-2024

ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ընթացքում որոշ երիտասարդ ՔՊ-ականներ բարձրացրել են Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ Աղազարյանն օգտագործել է ամբիոնը՝ իր որդիների գործերից խոսելու համար, ինչը արգելված է պատգամավորին օրենքով. նա շահերի բախում ունի: Մի խումբ առավել ուժայիններին քննադատողները բարձրացրել են Արգիշտի Քյարամյանի պահվածքի անթույլատրելիության հարցը: Մի խումբ էլ հայտարարել է, որ բոլոր խարդավանքների հեղինակը «ծերուկ» Անդրանիկ Քոչարյանն է, որը փորձում է բոլորին բոլորի դեմ հանել խմբակցության ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու շատ ուրիշներ, բայց կոնկրետ որոշումների դեռ վերջնականապես չեն հանգել: Զարգացումների մասին՝ առաջիկայում»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել