Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:00 31-10-2024

Եթե ուսուցիչների կեսը 300 հազար աշխատավարձ ստանար, 1000-ից ավելի թափուր աշխատատեղ չէր լինի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանում ատեստավորում անցած 260-ից ավելի ուսուցիչներ ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: Նախարարի խոսքով՝ բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են 300-400 հազար դրամ վարձատրություն:

Ժաննա Անդրեասյանը միևնույն ժամանակ հայտարարեց, որ եթե այս ամենին գումարենք նաև հավելավճարի մյուս համակարգերը, ապա ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանում 2023 թվականի տվյալներով ուսուցչի տարեկան միջին եկամուտը կազմում է 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ընդամենը 58%-ը։ Նրա խոսքով՝ սա միջազգային տվյալ է, որը ոչ ոք չի կարող հերքել կամ կեղծել։

«Այսինքն՝ եթե ամբողջ երկրի մակարդակով 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն բաժանենք, ապա դրա միայն 58%-ն է մեկ ուսուցչի տարեկան միջին աշխատավարձը։ Սա էապես ավելի քիչ է, քան մյուս երկրներում, ինչը փաստ է, որի դեմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։

Երկրորդը՝ եթե ուսուցիչներին այդքան բարձր աշխատավարձ են տալիս և նրանց կեսից ավելին 300 հազար դրամ ու ավելի բարձր աշխատվարձ է ստանում, այդ ժամանակ մենք դպրոցներում 1000-ից ավելի ուսուցչի թափուր աշխատատեղեր չէինք ունենա։ Ակհայտ է, որ մարդիկ կուզենային գնալ ու աշխատել դպրոցներում՝ որպես ուսուցիչ, եթե օրինակ 300 հազար դրամ եկամտով ապահովված լինեին։ Սակայն փաստն այն է, որ 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր կան՝ 100-ից ավելի դպրոցներում»,- ասաց փորձագետը՝ համոզմունք հայտնելով՝ սա վկայում է այն մասին, որ ուսուցիչների համար չի կարող այդպիսի բարձր աշխատավարձ լինել։

Ատոմ Մխիթարյանը դժվարացավ նշել, թե նման հայտարարություններով գործող իշխանությունները կոնկրետ ինչ նպատակ են հետապնդում․

«Գուցե ուզում են արդարացնել իրենց քայլերը՝ այսպես ասած ատեստավորման հետ կապված, որը նույնպես ձախողված է, քանի որ ուսուցիչների ամբողջ համակազմի միայն 10%-ն է ցանկացել ատեստավորման արդյունքում իր աշխատավարձը բարձրացնել։ Ուսուցիչների միայն 10%-ն է դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին։ Եթե այս գործընթացը դրական լիներ, այդ թիվը ոչ թե 10% կլիներ, այլ առնվազն 90%։ Այսինքն՝ ուսուցիչները կուզենային ատեստավորման գործընթացին մասնակցել և իրենց աշխատավարձերը բարձրացնել, բայց քանի որ մենք չունենք այդ իրավիճակը, ուրեմն դա նույնպես խոսում է այդ թվերի սնանկության մասին։ Չի կարող լինել այդպիսի բան»։

Oragir.News-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ ԿԳՄՍ-ն նախատեսում է ավագ դասարաններում հրաժարվել 1 դասագրքի մոդելից՝ Ատոմ Մխիթարյանը պատասխանեց, որ այժմ էլ որոշ դպրոցներում ուսուցիչներն իրենք են որոշում, թե որ դասագիրքն օգտագործեն, ինչն արդեն ամրագրված է։ Նա ասաց, որ եթե ուսուցիչները հնարավորություն ունեն, ապա ընտրում են իրենց հարմար դասագիրքը և հենց դրանով են դասավանդում։

Կրթության փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այստեղ խնդիրը ոչ թե դասագրքերի, այլ այն չափորոշիչների մեջ է, որոնցում ամրագրված են «ոչ ազգային» գաղափարները, իսկ դասագրքերն էլ հենց դրանց հիման վրա են ստեղծվում։ «Ստացվում է, որ ուսուցիչը ինչ դասագիրք էլ վերցնի և դասավանդի, միևնույնն է՝ դա այդ չափորոշիչների հիման վրա գրված դասագիրք է լինելու։ Խնդիրը հենց այստեղ է, որ ոչ թե դասագրքերի առատությունն ու ազատությունը պետք է խրախուսվի, չափորոշիչները պետք է համապատասխանեն մեր ազգային գաղափարախությանն ու իղձերին, որպեսզի դրանց համապատասխան դասագրքեր գրվեն ու այդ դասագրքերն օգտագործվեն ուսումնական պրոցեսում»,- նշեց նա։

Ատոմ Մխիթարյանը հավելեց, որ դասագրքերը չեն կարող իր հիշատակած ձևակերպումները չպարունակել, որովհետև դրանք երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչը նշանակում է, որ դրանք «համապատասխանում են» այն չափորոշիչներին, որոնք մեր ազգային գաղափարների հիման վրա մերժվում են։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից