copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 30-10-2024

Կա՛մ ստում է, կա՛մ կոռուպցիա կա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարություններով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։ Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ քննչականի ղեկավարի եւ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն 2 անգամ դիմել են Աղազարյանի որդու քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- ասել էր Քյարամյանը։

Ուշագրավ է, որ իրավապահ մարմինները սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, լսումներից մոտ 15 օր անց վարույթը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված դիմումի հիման վրա: Իսկ հաղորդումը ներկայացրել է փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը, մեր տեղեկություններով, շատ մտերիմ է Հովիկ Աղազարյանի հետ` նրա համակուրսեցին է եղել։ Մինչդեռ հայտնի երկխոսությունը տեղի էր ունեցել ուժայինների ղեկավարների եւ գլխավոր դատախազի ներկայությամբ ու աչքի առաջ, եւ առանց հաղորդման էլ պետք է նույն օրը վարույթ հարուցվեր, որ պարզեին` կա՞ արդյոք պատգամավորի կողմից դիրքի չարաշահում, արդարադատության խոչընդոտում, թե՞ Քյարամյանը զրպարտել է նրան։ ՔՊ-ում խոսում են, որ Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է, կա՛մ էլ` եթե եղել է միջամտություն, թաքցրել է այդ փաստը, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան