copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:25 28-10-2024

«Միսս Տիեզերք 2024» մրցույթում Իրինա Զախարովայի փոխարեն Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը

Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին` Մեքսիկայում։ Այս մասին հայտնում է Miss Universe Armenia-ը։

32-ամյա հայ մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ հայ է։

«Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Հայաստանը Miss Universe համաշխարհային մրցույթում»,- գրել է Էմման։

Էմմա Ավանեսյանը փոխարինել է «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովային, որը չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։

«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել, ըստ որի, «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված ազգությամբ ռուս Իրինա Զախարովան չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։ Ըստ մրցույթի կանոնների, տիտղոսակիրը պետք է ունենա այն երկրի վավերական անձնագիրը, որը նա ներկայացնում է։

«Մենք կոչ ենք անում հայաստանյան մեր գործընկերներին օպերատիվ կերպով ընտրել նոր տիտղոսակրի՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթի անցկացմանը մնացել է մեկ ամիսց էլ քիչ ժամանակ»,- նշված էր «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը