copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 26-10-2024

«Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում. փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալը՝ Խաչատուր Մկրտչյանը, 28 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել է կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։

Երբ վարչապետ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում տարեսկզբին պոզով-պոչով կոռուպցիա էր փնտրում, գուցե մտքով չէր անցնում, որ կոռուպցիան ոչ շատ հեռու Արմավիրի համայնքապետարանում է։
Խաչատուր Մկրտչյանը 1996 թվականից Արմավիրի համայնքապետարանում աշխատանքի է տեղավորվել` որպես ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ։

Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։
Փոխմարզպետ Մկրտչյանը կնոջը աշխատանքի է տեղավորել «Արմավիրի համայնքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ում` որպես տնօրեն, իր հետ համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին՝ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում` որպես հոգեբան։

Հովհաննես Մկրտչյանը՝ փոխմարզպետի որդին, աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
Փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում և 2 հողամաս Շենավան համայնքում։
Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 720 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը կազմել է 4 մլն 800 հազար դրամ։

Տարեկան եկամուտը 6 մլն 334 հազար դրամ է կազմել, որից 5 մլն 448 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանի աշխատակազմից, 685 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 200 հազար դրամը այլ եկամուտ է, որի աղբյուրը հստակ նշված չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ