Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 15:27 24-10-2024

Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 2-րդ շրջան

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 24-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայում (Ավստրիա) ATP-500 կարգի մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել է բրազիլացի Տիագո Ուայլդին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով։

Հաջորդ մրցափուլում Կարեն Խաչանովը կխաղա ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի հետ։