copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:10 23-10-2024

Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին ներկայացրեց տարածաշրջանում առկա կացությունը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամաբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում Հայաստանին։

Այս առնչությամբ Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև հայ ժողվրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին՝ կարևորելով միջազգային տարբեր իրավական կառույցների գործուն քայլերի ձեռնարկումը Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության, մինչ օրս Բաքվում պահվող գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, ինչպես և արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների դատապարտման ուղղությամբ։

Հայոց Հովվապետը նաև իր գնահատնքը հայտնեց տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին արդարադատության ոլորտում ներդրած ջանքերի և հայ ժողովրդի զավակների իրավունքների պաշտպանության համար։

Զրույցի ընթացքում տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդին Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր ացի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանին միջազգային քրեական իրավունքի և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քննարկելու Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ գործակցության ընդլայնումը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել