Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:52 22-10-2024

Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան

Լաոսում միջխորհրդարանական վեհաժողովում ելույթի ընթացքում, միջազգային հանրությանը դիմելով, ևս մեկ անգամ փաստեցինք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերի շուրջ: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Ինձնից երկու ելույթ հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդես եկավ ելույթով ու ասաց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա դրույթ, որը հարցականի տակ է դնում ու տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ: Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է Ալմաթիի 1991 թվականի դրույթները, համաձայն որի հստակեցված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև գործող սահմանը ու այդ գործընթացի ամբողջ տրամաբանությունը»,- ասաց նա:

Արշակյանը նշեց, որ ՍԴ-ն ամրագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը չունի որևէ դրույթ, որով տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին:

«Այսօր ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության ևս մեկ անկյունաքար ենք դնելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մհեր Գրիգորյանին ու կառավարության ղեկավարին ՀՀ-ն դեպի խաղաղություն տանելու առաջորդության համար, սա հեշտ ճանապարհ չէ, սա բարդ ճանապարհ է, զոհողությունների ճանապարհ է, բայց միևնույն ժամանակ, հաղթանակի ու խաղաղության ճանապարհ է՝ դեպի ինքնիշխանություն»,- ասաց Արշակյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել