Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 21-10-2024

Նիկոլն ու Արցախի իշխանությունն են հանձնել ԼՂ-ն. հարցում

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որով Արցախի տարածքի 3/4-ը անցավ թշնամու վերահսկողության տակ, իսկ ավելի ուշ էլ Ադրբեջանը կարողացավ լիակատար բռնազավթել հայկական 2-րդ հանրապետության տարածքը և հայաթափել այն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամները Արցախի հանձնման մեղքը փորձում են բարդել ընդդիմության վրա։

Օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարող Չախոյանը՝ հայտարարելով, որ Արցախն իրականում հանձնել է ընդդիմությունը, մասնավորապես ՀՅԴ-ն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ո՞վ է Արցախի հանձնման թիվ 1 պատասխանատուն։

Հրացվածներից մի քանիսն ասացին, որ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Մի քանիսն էլ Արցախի հանձնման մեջ մեղադրեցին Արցախի Հանրապետության իշխանությանը։

«Բնականաբար Նիկոլը, Արցախի ղեկավարությունն իր մեղքն ունի, պարզապես սովոր ենք Նիկոլին մեղադրել, բայց որ Նիկոլը շատ հարցերում մեղավոր է, դա հաստատ է»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը