Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:39 18-10-2024

Մեկնարկում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի ձևավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհրուրդ) ձևավորման գործընթացը:

Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում:

Խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-ից 17 տարեկան երեխաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում արդեն իսկ ընդգրկված անդամների:

Ընտրությունը կանցկացվի երկփուլ ձևաչափով՝ գրավոր և բանավոր:

1-ին փուլով անհրաժեշտ է ներկայացնել Խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ դիմում-հայտ և ազատ ոճի շարադրանքով մեկից երկու էջի սահմաններում գրավոր աշխատանք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Խորհրդի գործունեության երեք առաջնահերթ ուղղությունների և սպասվելիք արդյունքների մասին: Դիմում-հայտը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրի հասցեն, ուսումնական հաստատության անվանումը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար):

Դիմում-հայտը և գրավոր աշխատանքը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ «subject» դաշտում նշելով «Խորհուրդ» վերնագիրը: Գրավոր փուլին մասնակցության վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 8-ն է:

2-րդ փուլ անցած դիմորդները կմասնակցեն երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հարցազրույցի, որի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցումը կուղարկվի 2-րդ փուլ անցած երեխաների դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

Խորհրդի անդամներին ընտրելու գործընթացին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներ:

Գրավոր և բանավոր փուլերը հաղթահարած առավելագույնը 20 մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 53-75-51 հեռախոսահամարով աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ