copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:26 18-10-2024

Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախումբը պաշտոնական մակարդակում փորձում է այդ անվանումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ բարբաջելով ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

Այս հանգամանքը ևս մեկ ցուցիչ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը սեփական պետություն կոչեցյալի մարդատյաց և կեղծ ինքնության առասպելը կառուցում է նաև մեր ազգային և պետական ինքնության գոյության բացառման վրա կամ, այլ խոսքերով, ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր։

Ըստ այդմ, առնվազն աչոք և մտոք կույր է պետք լինել՝ չտեսնելու և չհասկանալու, որ, ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվում արմատավորված քաղցկեղային այս կազմավորումը, որն իր էությամբ հակամարդկային է, ծավալապաշտ, ամբարիշտ և բարբարոս»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին