copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:06 03-09-2025

Արցախի ԱԳՆ շենքի քանդումն ուղղված է պատմական հիշողության և մշակութային ժառանգության ոչնչացմանը

Monument Watch. 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքի քանդման գործընթացը։

Սա ոչ միայն քաղաքական ու խորհրդանշական բնույթ ունի, այլև ուղղված է Արցախի պատմական հիշողության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Շենքի քանդումը ուղեկցվել է լուսանկարների և տեսանյութերի տարածմամբ, ինչը վկայում է գործողության նպատակաուղղված ու ծրագրավորված լինելը։

Քաղաքի կենտրոնում տեղակայված ԱԳՆ շենքը Արցախի պետական ինստիտուցիոնալ հիշողության կարևոր բաղադրիչներից էր և քաղաքական ինքնուրույնության խորհրդանիշը։ Նկատենք նաև, որ շենքը անցած դարի 50-ական թվականների ստեղծված ճարտարապետական լուրջ կառույց էր և ներառված էր Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում: Այս քայլով Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար դրույթները և միաժամանակ մի շարք միջազգային կոնվենցիաներ։

Նախ և առաջ այն հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիային «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրա 1999 թվականի երկրորդ արձանագրությանը, որոնք արգելում են մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կամ վնասումը։ Բացի այդ, շենքի քանդումը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի «Աշխարհի մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիային», որը պետություններին պարտավորեցնում է պահպանել իրենց տարածքում գտնվող պատմական արժեքները, անկախ քաղաքական հանգամանքներից։

Այն միաժամանակ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան», քանի որ պետական ինստիտուտների շենքերը կրում են նաև խորհրդանշական և ինքնության արժեք, ինչպես նաև ՄԱԿ-ի 2007 թվականի «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը», որը պարտադրում է պետություններին հարգել և պաշտպանել բնիկ ժողովուրդների պատմական հիշողությունը և մշակութային ժառանգությունը։

Այսպիսով, Արցախի ԱԳՆ շենքի քանդումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես քաղաքական ճնշման մեխանիզմ, այլև որպես մշակութային ցեղասպանության դրսևորում, որի նպատակն է վերացնել հայկական ներկայության և ինքնության բոլոր նշանները Արցախում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի