Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:14 18-10-2024

Էս պոչավոր սո՞րտն ա․ Փաշինյանը հետաքրքրվել է ոչխարաբուծությամբ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գաբոյանների ընտանիքին, ովքեր օգտվել են Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից:

«Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։

Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։

Կառավարության ծրագրով ներդրողը ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք են բերվել նաեւ գյուղատնտեսական տեխնիկա»,- գրել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։