Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:20 17-10-2024

Ակադեմիայի բակում ծառը կոտրվել և ընկել է. տեսանյութ

Գիշերը վատ եղանակի պատճառով Գիտությունների ազգային ակադեմիայի բակում հսկա ծառերից մեկը կոտրվել, ընկել է։ Վնասվել է շենքի օդափոխիչը, կոտրվել են հարակից ծառերի ճյուղերը։

Oragir.News-ը այցելեց ԳԱԱ բակ։ Ծառը դեռ ընկած էր, բայց արդեն քաղքապետարանից մարդիկ կային։

«Եթե ծառը մի թեթև կանաչ հատված ունի, ապա այն չի կարելի է լրիվ հեռացնել։ Հեռացնելու համար անհրաժեշտ է խորհրդակցել դենդրոլոգի հետ»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը։

Նա նաև ասաց, որ այս տարածքը ԳԱԱ-ի իրավասության տակ է։

Oragir.News-ի հետ զրույցում անցորդներից մեկը կարծիք հայտնեց, որ կոնկրետ այս ծառն արդեն ինչքան ժամանակ է՝ պիտանի չէ, փտած է, և հավանաբար՝ այդ է պատճառը, որ հորդառատ անձրևի ժամանակ վերջնակնապես կոտրվել ու ընկել է։