copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:32 17-10-2024

Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանում իրազեկման ակցիա են իրականացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները: Նպատակն էր ոչ միայն հանրությանն իրազեկել Ազգային հպարտության տրիբունալի որոշմանը, այլև դա փոխանցել նաև Նիկոլ Փաշինյանին, ինչի համար ակցիայի մասնակիցները քայլերթով մոտեցել էին կառավարական առանձնատանը, սակայն մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները նշել են, որ իրենք իրավասու չեն որևէ փաստաթուղթ ընդունել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Համահայկական ճակատ» կուսակցությունը մանրամասնորեն մշակել է «ճանապարհային քարտեզ», թե ինչպես պետք է հասնել Ազգային հպարտության տրիբունալի որոշման կայացմանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հեռացմանն ու պատասխանատվության ենթարկելուն:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ակցիաները շարունակական են լինելու, որոնք չեն սահմանափակվելու միայն իրազեկմամբ: Ակցիաներին զուգահեռ, մեր տեղեկություններով, կուսակցությունը ընդդիմադիր ուժերի ղեկավարներին ուղղված հայտարարությամբ հանդես կգա՝ կոչ անելով միանալ տրիբունալին և գործող իշխանությունների դեմ միասնական պայքար մղել: Հիշեցնենք, որ Ազգային հպարտության տրիբունալը Նիկոլ Փաշինյանին հայտարարել է մեղադրյալ, նշել, որ վերջինս բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին:

Միևնույն ժամանակ տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, ինչպես նաև հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին՝ կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ