copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:22 16-10-2024

Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը վերցնեինք, Աղազարյանին դանակահարեինք. Անդրանիկ Քոչարյան

Ես չեմ հիշում, որ նախկինում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ԱԺ-ում նման լայն քննարկում եղած լինի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած քննարկմանը:

Նա նկատեց, որ ի պատիվ ուժային կայույցներին, բերվել էին շատ պատրաստված զեկույցներ կատարված աշխատանքի, թերացումների և դրանց հաղթահարման ուղիների հետ կապված:

Քոչարյանը դժգոհեց, որ լրատվամիջոցներն առանձնացրել են այդ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշի Քյարամյանի միջև:

«Ես կարողացա այնպես կառավարել, որպեսզի ոչ թե չխորանա հակասությունը, այլև մտնենք բովանդակային փուլ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ Արգիշտի Քյարամյանի վարքը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ: ԱԺ-ն ամենաբարձր ներկայացուցչական մարմինն է: ԱԺ-ն հենց խոսելու տեղ է, որտեղ պետք է խոսել, լսել, բայց այնպես անել, որ անձնական հակադրությունների դաշտ չմտնենք»:

Նա հավելեց, որ ՔՊ խմբակցությունը դեռ չի քննարկել Քյարամյանի վարքը, բայց վստահություն հայտնեց, որ խմբակցությունն այս հարցերին անպայման անդրադարձ կունենա. «Ես չեմ կարող ասել՝ հետևանք կունենա, թե ոչ: Եթե դուք նայեք օրենքները, կտեսնեք, թե քննարկումների հետ կապված ինչ քննարկումներ կարող են լինել և որոշումները որտեղ են կայացվում»:

Ճշտող հարցին՝ դատապարտելի՞ է համարում Արգիշտի Քյարամյանի վարքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ընդհանրապես, նման կառույցի ղեկավարները բոլորը, հատկապես ուժայինները բարեվարքությունը պետք է պահեն: Վերջին հաշվով Աղազարյանը նաև տարիքով է մեծ: Դա նույն Աղազարյանն է, որ առավոտից իրիկուն մեզ էլ անհարմար վիճակների մեջ է դնում: Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը վերցնեինք, Աղազարյանին դանակահարեինք: Այդպես չի լինում: Պատգամավորն իր կարծիքն է հայտնել, երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման իր տղայի հետ կապված քրեական ինչ-որ հոդվածների լեզվով: Դա չի կարելի:

Քյարամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների, սա իր դեբյուտն էր, կարծում եմ՝ հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինի ԱԺ-ում շփումներին»:

Հարցին՝ հրաժարականի հիմքեր չի՞ տեսնում, և հնարավո՞ր է ստորագրահավաք սկսեն Քյարամյանի հրաժարականի պահանջով, նա պատասխանեց. «Հրաժարականների թեման ես չեմ: Ի՞նչ ստորագրահավաք: Այսինքն դուք ստորագրահավաքները դիտարկում եք որպես խարդավա՞նք: Ես չգիտեմ՝ որևէ մեկը ստորագրահավաք նախաձեռնել է, թե ոչ: Բայց դրա կարիքը գուցե չկա էլ: Կոնֆլիկտի կողմերը կարող է գիտակցեն, որ սխալ բան է եղել:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան