copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:22 16-10-2024

Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«««Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ...

Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում...

Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:

Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։ Ոչ մի կերպ չգանք կոնկրետ երբ եւ որտեղ:)
Անցել է մի քանի տարի, եւ կարծես թե սկսում ենք մոտենալ իմ նշած նպատակին։ Նկատի ունեմ, կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ։

Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար։ Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։ Եւ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում։

Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն եւ մեծ մեծ հաջողություններ»։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից