Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:04 14-10-2024

Կարտ եմ բացում, ստեղ ավազ կա, համայնքապետն ուզում է` խլի․ Մասիսի աղբավայրի սեփականատեր

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի բնակիչները պարբերաբար բողոքում են քաղաքից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրից։ Նրանց խոսքով՝ աղբավայրը ժամանակ առ ժամանակ այրում են, ինչի հետևանքով ամբողջ ծուխն ու գարշահոտը տարածվում են քաղաքի և հարակից բնակավայրերի վրա։

Oragir.News-ն այսօր ուղևորվել է Մասիսի աղբավայր՝ տեղում պարզելու առկա խնդիրը։

Աղբավայր մուտք գործելիս երևում էին կրակի մի քանի փոքր օջախներ, որոնք հազիվ էին ծխում, գուցե նաև անձրևն էր պատճառը, որ ուժգին կրակ չկար։ Տարածքում ոչ ոք չկար, միայն շներ։

Նկարահանման պահին ավտոմեքենայով ժամանեց տարածքի սեփականատերը, որը շների համար կեր էր բերել։ Հենց նրանից էլ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ կան, ինչո՞ւ են թույլ տալիս աղբավայրն այրեն, որ ծուխը նստի քաղաքի վրա։

Տղամարդը, որը ներկայացավ Միշա, ասաց, որ մի քանի տարի է՝ աղբավայրում կենցաղային աղբ չի մտնում՝ սննդի մնացորդներ, պլաստիկներ և այլն։ Միայն շինաղբ է թափվում, որը հնարավոր չէ այրել։

«Այստեղ նկարելու բան չկա, կենցաղային աղբ չի գալիս։ Այստեղից ծուխ չի գնում։ 2 հատ ասֆալտի զավոդ կա, այնտեղից է ծուխը։ Ես կարտ բացեմ, որ պարզ լինի։ 15 տարի իմ եղբայրն է եղել քաղաքապետ, մենք իրար հետ թշնամի ենք, ինքն իմ թշնամին է, 8 տարի է այս համայնքապետը ընկել է մեր հետևից, ուզում է խլի էս տարածքը, մեր մեջ մեծ կոնֆլիկտ կա։ Այստեղ կրակ չի՛ վառվում։ Ինքն անգամ՝ Մասիսի աղբը չի բերում այստեղ, ես աղբ չեմ ընդունում ընդհանրապես։ Երեկ չէ, առաջին օրը մարզային բնապահպանությունն էլ էր եկել։ Եկան, նկարեցին, համոզվեցին, որ այստեղ այրում չի լինում, 5 տարի այստեղ կենցաղային աղբ չի մտնում»,- ասաց տարածքի սեփականատերը։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե ծուխն է, այլ աղբավայրի տարածքը, որին ամեն գնով փորձում է տիրանալ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը․

«4․9 + 8․6 հեկտար, 8․6-ն ընդհանրապես օգտագործված չի, այդպես մնացել է։ Ստեղ ուրիշ թեմա է, մենք իրար հետ թշնամի ենք, կարտ եմ բացում, ստեղ ավազ կա, իրենք ուզում են խլեն էս․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի