copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:07 14-10-2024

Երևանում՝ բազմաբնակարանային շենքի տանիքում հրդեհ է սկսվել. հայտարարվել է հրդեհի բարդոււթյան ԲԻՍ 1 աստիճան. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 7-րդ շենքի (13-հարկանի) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։12-ին, մարվել՝ 23։26-ին։

Այրվել է 13 հարկանի բազմաբնակարան շենքի տանիքի ծածկի փայտե կառուցատարրերը և իզոգամի շերտ (10 ք․մ)։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը կապ չունի գազի հետ:

Այնուամենայնիվ Երևանի ԳԳՄ-ի ծառայողները հերթապահություն են իրականացրել, մինչ հրշեջների դեպքի վայրից մեկելը:

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցաներ» ընկերության ներկայացուցիչները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, բարեբախտաբար նրանց միջամտության կարիքը չի զգացվել:

Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության ԲԻՍ 1 աստիճան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը