copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:41 14-10-2024

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

Եկեղեցու վերաօծման կարգը կատարվել է հանդիսապետությամբ` Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանի, ձեռամբ` Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի, աղոթակցությամբ`գյուղի հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի։

Եկեղեցու վերաօծումից հետո օծվել է բակում տեղադրված խաչքարը և հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ