copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:52 12-10-2024

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Գյումրի

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները, հայտնում են Դեսպանությունից։

Ռուսաստանի Դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:

Միջոցառմանը իր ելույթում նա նշեց ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները:

Ապագա դիմորդները կարողացան մանրամասնորեն ծանոթանալ օտարերկրյա ուսանողների համար Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Կրթությունը Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագիրին։

Շնորհանդեսին մասնակցեցին.
• Արմավիրի պետական մանկավարժական համալսարան,
• Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիա,
• МИРЭА-Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական համալսարան,
• Մոսկվայի ֆիզիկատեխնիկ ական ինստիտուտ (MIPT),
• Ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոց,
• Ազգային հետազոտական միջուկային ՄԻՖԻ համալսարան,
• Ա.Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարան,
• Սարատովի պետական տեխնիկական համալսարան,
• Հյուսիսային Կովկասիդաշնային համալսարան (ՀԱՄՀ),
• Տյումենի պետական համալսարան,
• Հարավային Ռուսաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան,
• Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ,
• Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ