Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:08 10-10-2024

Այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե ճագարներ. Ֆիրդուսիի բնակիչները հայտնվել են «բլոկադայի» մեջ

Ֆիրդուսիի բնակիչները հայտնվել են «բլոկադայի» մեջ, կառուցապատող ընկերությունը Տիգրան Մեծ փողոցի կողմից դարպասներով փակել է բնակիչների ճանապարհը։

«Քաղաքապետարան բազմաթիվ անգամներ դիմել ենք, քաղաքապետարանի ներկայացուցիչները գալիս են կառուցապատողի հետ ու ասում, որ շինթույլտվություն ունեն։ Տպավորություն է, որ կառավարությունն ու քաղաքային իշխանությունը օրենսգիրքը բացել, դրել է դիմացն ու ինչքան հնարավոր է խախտում է օրենքները»,- այս մասին Oragir.News-ին ասաց թաղամասի բնակիչներից Դավիթ Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ այն ընտանիքները, որոնք շարունակում են բնակվել Ֆիրդուսիի փողոցում, զրկվել են օգտվել նաև շտապօգնության ծառայությունից. «Սա Ֆիրդուսիի փողոցն է, այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե նապաստակներ ու ճագարներ, փողոցը պետք է 2 կողմից մուտք ունենա։ Ի՞նչ է նշանակում բռնել 1 կողմից փակել փողոցը, մյուս կողմից էլ մեքենաները շարել են։ Բա մարդիկ ո՞նց են այստեղ ապրելու։ Բազմիցս ահազանգել ենք, որ շինարարական կազմակերպության կողմից ճնշում է գործադրվում բնակիչների վրա…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել